Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ականանետով կրակել են, բարեբախտաբար գյուղի բնակելի տարածք չի ընկել, գերեզմանոցների հարակից տարածք է ընկել։ Բարեբախտաբար բնակչության շրջանում խուճապ չկա, տարհանում չի իրականացվում»,- նշեց Թադևոսյանը։
Հետաքրքրվեցինք՝ խաղաղապահները որևէ քայլ ձեռնարու՞մ են ադրբեջանական սադրանքների հետ կապված, ասաց․ «Իհարկե անում են Այդ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացնում, հաճախ բանակցություններ են տանում, սակայն այդ բանակցություններից որոշ ժամանակ անց կրկին խախտում է արձանագրվում»։
Հիշեցնենք՝ թշնամին պարբերաբար հոգեբանական ճնշումներ է գործադրում Խրամորթում բնակվող հայերի նկատմամբ՝ ստոր քայլերով փորձելով հայաթափել գյուղը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայա...
Պաշտպանության նախարարությունից հերքում են՝ ադրբեջանցիներն առաջ չեն եկել․ նոր մանրամասներ
Պաշտպանության նախարարությունից Auroranews-ի հետ զրույցում կտրականապես հերքեցին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների առաջխա...
Արցախից Ուկրաինա զինվորականներ չեն գնացել․ Ուկրաինայի ԳՇ հայտարարությունն ապատեղեկատվություն է
Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են ժամանում, բացարձակ ապատեղեկատվութ...