Արցախում դպրոցների գարնանային արձակուրդը շուտ կմեկնարկի
Արցախի Հանրապետությունում գազամատակարարման դադարեցման պատճառով առաջացած ջեռուցման խնդրով պայմանավորված` դպրոցների գարնանային արձակուրդը շուտ կմեկնարկի։
Տեղեկությունը հայտնում է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արձակուրդը կմեկնարկի մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Արցախում էլ, ինչպես Հայաստանում, գարնանային արձակուրդը պետք է դպրոցներում մեկնարկեր մարտի 21-ից:
Հիշեցնենք, որ ՀՀ–ից Արցախ հասնող գազատարի վնասման հետևանքով հանրապետության ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։
Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Որպեսզի «Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետները կարողանան վերանորոգման աշխատանքներ կատարել, ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
Նմանատիպ հոդվածներ
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...
Ռուսաստանի ՊՆ-ն պատմել է հայազգի փոխգնդապետի հերոսության մասին
ՌԴ ՊՆ-ն շարունակում է պատմել ռուս զինվորականների սխրագործությունների մասին, որոնք նրանք կատարում են Դոնեցկի և Լուգանսկի...