Ռուսաստանի ՊՆ-ն պատմել է հայազգի փոխգնդապետի հերոսության մասին
ՌԴ ՊՆ-ն շարունակում է պատմել ռուս զինվորականների սխրագործությունների մասին, որոնք նրանք կատարում են Դոնեցկի և Լուգանսկի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ժամանակ։ Հերոսների թվում են զինվորականների տարբեր ներկայացուցիչներ, բոլորն էլ իրենց ոլորտում բարձր պրոֆեսիոնալներ են։
Մարտական մեքենայի գնդացրորդ-օպերատոր սերժանտ Սերգեյ Գուբարևն աչքի է ընկել մարտի 4-ին Չեռնիգովի մարզում գետն անցնելիս։ Այդ օրը ուկրաինացի ազգայնականների կողմից զանգվածային գնդակոծության են ենթարկվել առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները։
Գուբարևը, TOS-1A ծանր բոցավառ համակարգից ճշգրիտ կրակով ճնշել է թշնամու հրետանային և ականանետային անձնակազմերը, ոչնչացրել թշնամու 14 զինատեսակներ և ռազմական տեխնիկա և ավելի քան 40 ազգայնական: Սերժանտ Գուբարևի գործողությունների շնորհիվ ստորաբաժանումներն առանց կորուստների հատել են գետը։
Առափնյա պաշտպանության առանձին բրիգադի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանը ստորաբաժանման հետ միասին հարկադիր երթ է իրականացրել և վերահսկողության տակ է վերցրել Խերսոնի շրջանի գետի վրայով անցնող կամուրջը։ Այս անցման միջոցով ազգայնականները պատրաստվում էին ուժեր տեղափոխել դեպի արևելք։
Օրվա ընթացքում Անդրանիկ Գասպարյանի հրամանատարությամբ գործող բրիգադը հետ է մղել հակառակորդի գերակա ուժերը և ենթարկվել օդային և հրետանային հարվածների, սակայն թույլ չի տվել պաշտպանական գծի բեկում։ Հետ է մղվել ինը գրոհ, ոչնչացվել է հակառակորդի 23 միավոր զրահատեխնիկա։
Նմանատիպ հոդվածներ
Խրամորթում գիշերը իրավիճակը լարված է եղել․ որոշ ընտանիքներ երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքում անցած գիշեր իրավիճակը լարված է եղել։ Թշնամին ականանետերից և հրաձգային տարբեր տեսակի զ...
ՀՐԱՏԱՊ․ Զինվոր է զոհվել․ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Մարտի 7-ին, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի ա...
Շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը
Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչու...
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբ...