«Ռուսաստանը սխալ է գործել». Զելենսկու գրասենյակի կտրուկ արձագանքը` ՌԴ-ին

 Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկրաինայի հետ բանակցություններում՝ պատերազմի ավարտի վերաբերյալ վերջնագրեր ներկայացնելով։

 

«Պարզ է, որ մենք որևէ վերջնագիր չենք ընդունի, ինչին էլ որ դա վերաբերվի։ Մեր հետևում իրավամբ տասնյակ միլիոնավոր ուկրաինացիներ կան։ Եվ դժվար թե Մոսկվայի ինչ-որ վերջնագրերի հետևում տասնյակ միլիոնավոր ռուսաստանցիներ լինեն։ Դրանք միայն քարոզչական միֆեր են։ Մեր դիրքորոշումը պարզ է։ Բանակցությունները պետք է լինեն իրական և ադեկվատ։ Դա դրանց ավելի առարկայական կդարձնի։ Իսկ առարկայական բանակցությունները վերջնագրային տոնայնություն չեն ընդունում։ Որքան արագ ռուսական կողմը դրա հետ համաձայնվի, այնքան քիչ կորուստներ կունենա, առաջին հերթին նաև Ռուսաստանը՝ այս պատերազմից հետո»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը։

 

Ավելի վաղ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Ուկրաինան ռուսական ճանաչի Ղրիմը, ընդունի «ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի» անկախությունը, ինչպես նաև սահմանադրության մեջ փոփոխություններ անի։