Մենք կարող ենք փոխզիջման տարբերակներ գտնել. Զելենսկին` բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցը քննարկելու և այդ տարածքներում մարդկանց հետագա բնակության վերաբերյալ փոխզիջման տարբերակներ գտնելու հնարավորության մասին: Այս մասին նա ասել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Զելենսկուն հարց են ուղղել, թե հնարավոր է արդյոք Ղրիմի ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, իսկ ԴԺՀ–ն ու ԼԺՀ-ն՝ անկախ հանրապետություններ։
«Ժողովուրդը, որն ինձ ընտրել է, պատրաստ չէ կապիտուլյացիայի, մենք պատրաստ չենք ուլտիմատումների։ Բայց մենք կարող ենք Ռուսաստանի հետ քննարկումներ ունենալ Ղրիմի և Դոնբասի ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ժամանակավորապես օկուպացված տարածքներին և չճանաչված հանրապետություններին, որոնք ոչ ոք չի ճանաչել Ռուսաստանից բացի, մենք կարող ենք փոխզիջման տարբերակներ գտնել այդ տարածքների հետագա ճակատագրի հետ կապված։
Ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես են ապրելու այդ տարածքներում մարդիկ, ովքեր ցանկանում են լինել Ուկրաինայի մի մասը։ Ո՞վ Ուկրաինայում կցանկանա ընդունել նրանց։ Այդ պատճառով հարցը շատ ավելի բարդ է, քան պարզապես ճանաչումը»,- հայտարարել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
«Ռուսաստանը սխալ է գործել». Զելենսկու գրասենյակի կտրուկ արձագանքը` ՌԴ-ին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկ...
Եվրամիությունը կքննարկի Ուկրաինայի` ԵՄ-ին միանալու հայտը. որ երկրները դեմ կքվեարկեն
Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհ...
Զելենսկին դժգո՞հ է Բայդենից. ինչ է հայտարարել Ուկրաինայի նախագահը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին ան...