Եվրամիությունը կքննարկի Ուկրաինայի` ԵՄ-ին միանալու հայտը. որ երկրները դեմ կքվեարկեն
Եվրամիության առաջնորդները առաջիկա օրերին կքննարկեն դաշինքին միանալու Ուկրաինայի հայտը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Համերաշխությունը, բարեկամությունը եւ ԵՄ-ի աննախադեպ օգնությունն Ուկրաինային անսասան են։ Առաջիկա օրերին մենք կքննարկենք Ուկրաինայի անդամակցության հայտը»,- գրել է նա Twitter-ում:
Եվրամիության առաջնորդները նախատեսում են հինգշաբթի Փարիզում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում քննարկել Ուկրաինայի պատերազմը եւ ԵՄ-ին անդամակցության երկրի հայտը:
Bloomberg-ն էլ, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Գերմանիան և Նիդերլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ անդամ դարձնելուն։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին ընդունում է բանակցություններ վարելու Պուտինի առաջարկը
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկը...
«Ռուսաստանը սխալ է գործել». Զելենսկու գրասենյակի կտրուկ արձագանքը` ՌԴ-ին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Ռուսաստանը սխալ է գործել Ուկ...
Մենք կարող ենք փոխզիջման տարբերակներ գտնել. Զելենսկին` բանակցությունների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցը քննարկելու և...
Զելենսկին դժգո՞հ է Բայդենից. ինչ է հայտարարել Ուկրաինայի նախագահը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին ան...