Որտե՞ղ է բնակվում Հովիկ Աբրահամյանը Մոնումենտի տան վաճառքից հետո․ ուշագրավ մանրամասներ
Երեկ լրատվականները նշեցին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառել է Մոնումենտում գտնվող իր հայտնի առանձնատունը, որը մամուլում որպես դղյակ է ներկայացվում։ Գնորդն էլ «Գոլդեն փելես» հյուրանոցը վերջերս ապառիկով ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանն է։
Hraparak.am-ը գրում է, նախկին վարչապետը որոշել է բնակություն հաստատել Երևանում՝ մայրաքաղաքի սրտում։ Բայց ոչ թե բնակարանում, այլ հյուրանոցում։
Ըստ կայքի տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը տևական ժամանակ է՝ բնակվում է Երևանի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում, ավելի ստույգ՝ դրա վերևի հարկում։ Հյուրանոցի՝ գրեթե տանիքում գտնվող մի ամբողջ հարկաբաժին դարձել է նախկին վարչապետի ապարտամենտը, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի մայրաքաղաքի կենտրոն։
Հիշեցնենք, պատկանում է հենց Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, ուստի Հայաստանի նախկին վարչապետը միանգամայն անվճար է բնակվում այդ հյուրանոցում։
Նմանատիպ հոդվածներ
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Ադրբեջանը հրապարակել է այն 5 կետերը, որոնց կատարման դեպքում կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները
Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթ...
Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթներ...