Փաշինյանը՝ Ուկրաինայում կատարվողի մասին
Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ Բելառուսում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 2-ի երեկոյան: Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի շրջանում:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը նշել է, թե որն է եղել Պուտինի սխալը
«Պուտինը կարծում էր, որ Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն չեն արձագանքի, և նա կարծում էր, որ կարող է մեզ պառակտել տանը, նա սխալվել է»,...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են...
Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայում լռության ռեժիմ է հայտարարում
Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լ...
Խուճապ չկա, տարհանում չի իրականացվում․ թշնամին կրկին փորձում է վախեցնել Խրամորթի հայերին․ մանրամասներ
Խրամորթում այս պահին հանգիստ է։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տ...