Մեկ շաբաթում երեք մահափորձ` Զելենսկու դեմ. The Times
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի դեմ վերջին շաբաթվա ընթացքում երեք մահափորձ է կանխվել։ Նրան սպանելու համար ուղարկվել է երկու տարբեր ջոկատ՝ վարձկաններ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունից և Չեչնիայի հատուկ նշանակության ջոկատներից, գրում է բրիտանական The Times-ը:
Հրապարակման համաձայն՝ Կիևում «Վագներ»-ի վարձկանները կորուստներ են կրել իրենց փորձերի ժամանակ և անհանգստացած են եղել այն փաստով, թե որքան ճշգրիտ են Զելենսկու անվտանգության պատասխանատուները կանխատեսել իրենց գործողությունները։
Միևնույն ժամանակ, փետրվարի 26-ին Կիևի մատույցներում կանխվել է Զելենսկու դեմ մեկ այլ մահափորձ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեչեն հատուկջոկատայինները խումբը ոչնչացվել է նախքան նախագահի մոտ հասնելը։
Հրատարակության համաձայն՝ «Վագներ»-ի վարձկանները չեն իմացել վարձու չեչենների մասին, և Ուկրաինայի նախագահին սպանելու սեփական փորձեր են արել։ Այսպիսով, նրանք Կիև են ժամանել Ռուսաստանի Դաշնություն հատուկ ռազմական գործողության մեկնարկից 6 շաբաթ առաջ և վերահսկել 24 բարձրաստիճան թիրախների գործողությունները։
Ըստ The Times-ի վագներցիները պետք է սպասեին ռուսական «Սպեցնազ»-ի ժամանմանը, որը սպանությունների ավարտից հետո նրանց համար ապահով միջանցք կստեղծեր Կիևից դուրս գալու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայա...