Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ Կիևը ՌԴ-ի հետ բանակցություններում կներկայացնի Տոչիցկին և դրանք կլինեն Գոմելում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում ներկայացնելու է գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին: Այս մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլաենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները:
«Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու համար։ Միաժամանակ, ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի նախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաև չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,- ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, գրել է նա Twitter-ում:
Ավելի վաղ ուկրաինական «Զերկալո նեդելի» և «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունները հայտնել էին, որ Տոչիցկին կներկայացնի պատվիրակությունը:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին չի մասնակցի Գոմելում ՌԴ-ի հետ բանակցություններին․ մամուլի խոսնակը հաստատում է
Զելենսկու մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հաստատել է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ նա չի մասնակցի...
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվեցին
Գոմելի մարզում ընթացող ռուս-ուկրաինական բանակցություններն ավարտվել են, հայտնում է Sputnik Բելառուսը։ Հանդիպումն անց...
Վլադիմիր Զելենսկին լքել է Ուկրաինան. Պետդումայի խոսնակը` նրա գտնվելու վայրի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լքել է երկիրը, այժմ գտնվում է Լեհաստանում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին թելեգրամյա...
Միխայիլ Պոդոլյակը հայտնել է՝ երբ կկայանա բանակցությունների երրորդ փուլը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Լվովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է,...