Google-ն արգելափակել է Sputnik-ը, ՌԻԱ Նովոստին և այլ ռուսական լրատվակայքեր
Google Discover և Google News ծառայությունները սահմանափակել են «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության բոլոր հրապարակումները: Մեդիախումբը դա գրաքննություն է համարում։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը տեղեկատվական ռեսուրսների շարք է, որում ներառված են Sputnik միջազգային լրատվական գործակալությունը և ռադիոն (արտասահմանում), ՌԻԱ Նովոստին, Փրայմը, ИноСМИ–ն, Украина.ру–ն, Baltnews-ը և ТОК-ը (Ռուսաստանում)։
«Google Discover–ը և Google News-ը սահմանափակել են գործակալության բոլոր ռեսուրսների նյութերի ցուցադրությունները։ Մենք կարծում ենք, որ Google–ի` նորությունների տարածման հիմնական ալիքներում մեր նյութերի արհեստական արգելափակումը թաքնված գրաքննություն է և տեղեկատվական օրակարգի մանիպուլյացիա»,– ասել են մեդիախմբի մամուլի ծառայությունում:
«Ռոսիա սեգոդնյան» միջազգային մեդիախումբ է, որի առաքելությունն է օպերատիվ լուսաբանել աշխարհում տեղի ունեցողիրադարձությունները, լսարանին տարբեր տեսակետներ ներկայացնել առանցքային իրադարձությունների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Աստղաբաշխական թվեր՝ Մոսկվայից Երևան գալու համար. քաղաքացիներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել մեր հայրենակիցներից այն մասին, որ Մոսկվայից Երևան վերադառնալու համար ստիպված են վ...
Ցորեն, ձեթ, մսամթերք. ի՞նչ կկատարվի Հայաստանի շուկայի հետ, եթե ՌԴ-ից և Ուկրաինայից ներկրումներ չիրականացվեն
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել` Ռուսաստանից արգելվել է հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ Հա...
ՔԱՐՏԵԶ. Զրքերի դասավորությունն ու առաջխաղացումը` Ուկրաինայում
Հրապարակվել է քարտեզ, որում պատկերված է մարտի 6-ի դրությամբ զորքերի դասավորությունն ու առաջխաղացումը` Ուկրաինայում...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ուկրաինական կողմի կորուստները` ժամը 10:00-ի դրությամբ
Հրապարակվել է 2022 թվականի մարտի 2-ի ժամը 10:00-ի դրությամբ ուկրաինական կողմի կորուստների և ոչնչացված թիրախների ինֆոգրաֆ...