Աստղաբաշխական թվեր՝ Մոսկվայից Երևան գալու համար. քաղաքացիներն ահազանգում են

 Аuroranews.am-ը ահազանգ է ստացել մեր հայրենակիցներից այն մասին, որ Մոսկվայից Երևան վերադառնալու համար ստիպված են վճարել աստղաբաշխական թվեր`  մոտ 9 անգամ ավելի, քան մեկ ամիս առաջ: Քաղաքացին ուղարկել է իր` «Արմենիա» ավիաընկերությունից հունվարի 13-ին գնած ինքնաթիռի տոմսը, որի համար վճարել է 4526 ռուսական ռուբլի (20,000-ից 30,000 ՀՀ դրամ), այնինչ այժմ նույն ավիաընկերությունում, նույն ուղղությամբ տոմս գնելու համար մարդիկ ստիպված են վճարել 274,776 դրամ:

 

Аuroranews.am-ը զանգահարեց «Արմենիա» ավիաընկերություն, որտեղից տեղեկացանք, որ նշված ուղղության համար ավիատոմսերը սպառվում են շատ արագ: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված գնային նման փոփոխությունը` օպերատորը նշեց, որ այդ հարցին պատասխանել չի կարող, հարցն իր պատասխանատվության տիրույթում չէ: 

 

Հարկ է նշել, որ Ռուսաստանից Հայաստան ուղղության համար գների բարձրացումը միայն  «Արմենիա» ավիաընկերությունում  չէ: Գնային նման քաղաքականություն գործում է ՌԴ-ից ՀՀ  ուղղությամբ մյուս չվերթների համար ևս: 

Մեկ այլ քաղաքացի էլ մեզ է փոխանցել իր` փետրվարի 3-ին գնված ավիատոմսը: Այդ չվերթի համար ուղևորը վճարել էր 5824 ռուսական ռուբլի (30000-ից 40000 ՀՀ դրամ):

 

 

Որպես օրինակ եկեք դիտարկենք, թե ինչ արժեն փետրվարի 4-ին ժամը 17:00-ի դրությամբ  «Արմենիա» և «Aeroflot» ավիաընկերություններում  Մոսկվայից Երևան և հակառակ ուղղությամբ` Երևանից Մոսկվա, ավիատոմսերը: 

 

Մոսկվայից Երևան

 

Երևանից Մոսկվա


Քաղաքականություն

Պատահարներ