Խոշոր հրդեհ՝ Երևանում. Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 33-ամյա Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, սակայն այն շատ արագ է տարածվել, և հրշեջների՝ կրակը մարելուց հետո ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության համար որոնվում է 3 անձ, 2-ը հարազատ եղբայրներ են
Պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։ &nbs...
Սպանություն Գյումրի քաղաքում․ ինչ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողու...
Գումարտակի հրամանատարը մեղադրվում է զինծառայողների կորուստների, մարտադաշտն ինքնակամ լքելու համար
Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի ն...