Գյումրու կենտրոնում 35-ամյա տղամարդու սպանության համար որոնվում է 3 անձ, 2-ը հարազատ եղբայրներ են
Պարզել են փետրվարի 27-ին Գյումրի քաղաքում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյաին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին սպանություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխել դանակահարված մի քաղաքացու:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել «աջ ազդրի վերին երրորդի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ: Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Հարությունյանն էր:
Ոստիկանները Տիգրանյան փողոցի թիվ 100 հասցեի դիմաց հայտնաբերել էին արնանման հետքեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկն արձանագրել է ընտանիքի 5 անդամների կյանքը խլած ողբերգական ավտովթարի պահը
Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ փետրվարի 20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում...
Խոշոր հրդեհ՝ Երևանում. Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից
Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությա...
Սպանություն Գյումրի քաղաքում․ ինչ է կատարվել
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողու...
Գումարտակի հրամանատարը մեղադրվում է զինծառայողների կորուստների, մարտադաշտն ինքնակամ լքելու համար
Արցախյան պատերազմին առնչվող քրեական գործի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԲ N զորամասի ն...