Ուկրաինական զորքերը «Գրադ» կայանքներ են տեղակայել մայրաքաղաքի հյուսիսում․ որն է նպատակը
Ռուսական Զինված Ուժերը չեն հարվածի Կիևի խաղաղ բնակելի հատվածներին, բնակելի շենքերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ գեներալ Իգոր Կոնշենկովը, գրում է Ռիա Նովոստին։
«Ռուսական զինված ուժերը որևէ հարված չեն հասցնի Կիևի խաղաղ բնակելի հատվածներին»,-ասաց գերենալը։
Կոնշենկովը իր խոսքում դիմեց նաև Ուկրաինայի բնակիչներին ասելով․
«Ձեր ազգայնական ղեկավարությունն օգտագործում է նույն մեթոդները, ինչ ահաբեկիչները, նրանք ցանկանում են ձեզ որպես կենդանի վահան օգտագործել»,- ասել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ ուկրաինական զորքերը «Գրադ» կայանքներ են տեղակայել Ուկրաինայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Շևչենկոյի հրապարակում, որպեսզի հարվածեն Գոստոմելի օդանավակայանին։
«Պենտագոնը և ԿՀՎ-ի խորհրդականները Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը սովորեցրել են, թե ինչպես պետք է հրթիռային հրետանային համակարգեր տեղադրել բնակելի թաղամասերում՝ տեղի բնակիչների վրա պատասխան կրակ հրահրելու համար», - ասել է Կոնաշենկովը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները չեն մասնակցում Դոնբասում ռազմական գործողություններին, միայն ուկրաինացի նացիստների գումարտակներն են դիմադրություն ցույց տալիս։ Նրանք նաեւ կամուրջներ են պայթեցնում, որպեսզի հնարավոր չլինի նրանց նահանջը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...
«Մենք ենք իրական տերը». ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի «Կապույտ մզկիթ» և այն իրենցը անվանել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, որոնք Երեւանում մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդար...
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զելենսկի
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախ...
Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և...