Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ ստորաբաժանումները փետրվարի 20-ին և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են: Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան: Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք ենք իրական տերը». ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Երևանի «Կապույտ մզկիթ» և այն իրենցը անվանել
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը, որոնք Երեւանում մասնակցել են «Եվրանեսթ» խորհրդար...
Ուկրաինայում զոհվածների մեջ ազգությամբ հայ կա․ Հայրապետյան
Խարկովում տանկեր են ոչնչացվել, որոնցից մեկի անձնակազմում ի թիվս այլոց զոհվել է ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը:...
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Զելենսկի
Ուկրաինան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախ...
Մարդիկ լքում են գյուղերը․ Գեղամասարի համայնքապետն ահազանգում է արտագաղթի մասին
Մարդիկ լքում են գյուղերը, չունեն ապրուստի միջոց և այսքանը հերիք չէ, պետությունն էլ որևէ աջակցություն չի ցուցաբերում ադրբ...