ՆԱՏՕ-ն պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները և գտնել լուծում, որը կօգնի երկու կողմերին։ Նրա խոսքերը ARD հեռուստաալիքի եթերում մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով, դաշինքը և ԱՄՆ-ը գրավոր առաջարկներ են ներկայացրել սպառազինությունների վերահսկման և թափանցիկության վերաբերյալ։
«Սա ցույց է տալիս, որ մենք պատրաստ ենք քննարկման, պատրաստ ենք լսել Ռուսաստանի մտահոգությունները և… փորձել գտնել լուծում, որը կօգնի և ՆԱՏՕ-ին, և Ռուսաստանին», – ասել է գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգը հավելել է, որ սպառազինությունների վերահսկման հարցը կարևոր դեր է խաղում երկու կողմերի համար։
«Մենք ցանկանում ենք համոզել Ռուսաստանին փոխել կուրսը և աշխատել մեզ հետ՝ քաղաքական լուծում գտնելու համար»,- հավելել է նա։
2021 թվականի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց Մոսկվայի, ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միջև Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի նախագծերը։ Փաստաթղթում ասվում է, որ Վաշինգտոնը չպետք է ռազմաբազաներ ստեղծի նախկին ԽՍՀՄ այն երկրների տարածքներում, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակացությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․ «34 տարի առա...
«Հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»․ Զելենսկի
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետա...