«Հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»․ Զելենսկի
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին հետախուզության տվյալների համար,սակայն նշել է, որ վստահում է ուկրաինական հետախուզությանը, որը հասկանում է, թե ինչ է կատարվում սահմաններին։
«Ես շնորհակալ եմ մեր երկու հետախուզական գործակալությունների կատարած աշխատանքի համար: Բայց այն հետախուզությունը, որին ես վստահում եմ, իմ հետախուզությունն է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Զելենսկին նաև բացատրել է, որ որոշել է գալ Մյունխենի անվտանգության համաժողովին, քանի որ կարևոր է, որ Ուկրաինայի գործընկերներն ու ընկերները «նրա թիկունքում ոչինչ չորոշեն»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին Մյունխեն այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ։ Զելենսկին մտադիր է երկրների ներկայացուցիչների հետ բանակցել պետության կողմից լրացուցիչ ռազմական և ֆինանսական աջակցության շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
«Ինչի՞ն եք սպասում․ մեզ պետք չեն լինի ձեր պատժամիջոցները, երբ կսկսվի ռմբակոծությունը»․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ պետք է սահմանվեն. «Ինձ ասում են՝ մեն...
Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործ...
«Արցախն այսօր՝ չնայած վիրավոր, սակայն կանգուն է»․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակացությամբ ուղերձ է հղել, որում ասվում է․ «34 տարի առա...
Պուտինի և Մակրոնի հեռախոսազույցը տևել է 1 ժամ 45 րոպե
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո զրույց է վարում Վլադ...