Արցախի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է Արայիկ Հարությունյանի մոտալուտ հրաժարականի մասին շրջանառվող լուրերը
Այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Արցախում քաղաքական վերադասավորումների ակտիվ փուլ է սկսվել: Գործող նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ հեռանալու պատրաստակամություն է հայտնել, և քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել հաջորդ տարի նախատեսվող ընտրական գործընթացին: Անգամ շրջանառվում է որպես ընդդիմության թեկնածու պաշտպանության նախկին նախարար ԼյովաՄնացականյանի անունը:
Auroranews-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը պարզաբանել է մամուլում շրջանառվող այդ լուրերը։
«Անկախ նրանից, թե ինչ են գրում լրատվամիջոցները, պաշտոնից հեռանալու մասին նախագահ Հարությունյանը հետպատերազմյան շրջանում մի քանի անգամ հայտարարել է` նշելով, որ կգնա այդ քայլին, երբ Արցախում հնարավոր կլինի համապետական ընտրությունների անցկացումը։ Արցախում այսօր սահմանդրական բարեփոխումների մասին է ազդարարվել, որը մի շարք հարցերի պատասխան պիտի տա։ Մինչ այդ գործընթացի ավարտը մնացած բոլոր քննարկումների մեկնաբանությունից ձեռնպահ կմնամ»,–ասաց Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա
ՌԻԱ Նովոստի-ն հայտնում է, որ Զելենսկին կոչ է արել ապացուցել, որ Ռուսաստանը փետրվարի 16-ին «կհարձակվի» Ուկրաինայի վրա Ուկ...
Պուտինը՝ 3-րդ համաշխարհային պատերազմի մասին
Երրորդ համաշխարհային պետերազմը կարող է լինել այսօրվա քաղաքակրթության վերջը: Նման գնահատականով է հանդես եկել ՌԴ նախագահ Վ...
Թուրքիայի ԱԳՆ-ն կոչով դիմել է իր քաղաքացիներին
Թուրքիայի ԱԳ նախարարությունը իր քաղաքացիներին ուղղված կոչով է հանդես եկել ու հորդորել է զերծ մնալ Ուկրաինայի արևելյան հա...
Որեւէ ինքնաթիռ չի ժամանի եւ չի մեկնի Ուկրաինայից
Երկուշաբթվանից Ուկրաինայի օդային տարածքը փաստացի փակ կլինի ավիահաղորդակցության համար արեւմտյան ապահովագրական ընկերությու...