ԵՄ-ն քննադատել է Չավուշօղլուի հայտարարությունները
Եվրոպական միությունը Թուրքիային կոչ է արել հարգել Հունաստանի ինքնիշխանությունը և հունական կղզիների մասին Թուրքիայի արտործնախարարի հայտարարություններն անվանել է հակաարդյունավետ, հաղորդում է Interfax գործակալությունը։
Ըստ Եվրամիության արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունները հակասում են արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ապաէսկալացմանը։ Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Հունաստանի ինքնիշխանությունն այդ կղզիների նկատմամբ կասկածի ենթակա չէ։
«Թուրքիան պետք է հարգի այն, զերծ մնա այդ առնչությամբ սադրիչ հայտարարություններից և գործողություններից, անվերապահորեն հավատարիմ մնա բարիդրացիական հարաբերություններին և աշխատի ցանկացած վեճ կարգավորել խաղաղ ճանապարհով», – նշված է հաղորդագրությունում։
Օրերս Թուրքիայի արտգործնախարարը հարցազրույցի ընթացքում հերթական անգամ բարձրացրել էր մի շարք հունական կղզիների ապառազմականացման և ինքնիշխանության հարցը։ Նա հայտարարել էր, որ Աթենքի կողմից այդ կղզիների շարունակվող ռազմականացումը կասկածի տակ է դնում նրանց ինքնիշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին:Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխո...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...