Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ուժերի աճն ու հայտարարել, որ Վաշինգտոնը պատրաստ է ինչպես Մոսկվայի հետ հետագա դիվանագիտական փոխգործակցությանը, այնպես էլ իրադարձությունների զարգացման այլ սցենարներին: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։
Բայդենը Պուտինի հետ քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի աճը: Սպիտակ տան ղեկավարը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա այդ երկիր ՌԴ-ի ներխուժման դեպքում:
«Նախագահ Բայդենը հստակ հասկացնել է տվել նախագահ Պուտինին, որ չնայած Միացյալ Նահանգները պատրաստ է մնում դիվանագիտական փոխգործակցությանը մեր դաշնակիցների ու գործընկերների հետ լիարժեք համակարգմամբ, մենք հավասարապես պատրաստ ենք այլ սցենարներիե,- նշվում է հայտարարության մեջ:
Ամերիկյան կողմի տվյալների համաձայն ՝ Բայդենի և Պուտինի զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, զրույցի անցկացման նախաձեռնությունը բխում էր Վաշինգտոնից, ընդ որում ՝ հարցմանը նախորդել է ամերիկյան կողմի գրավոր դիմումը:
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները մինչ այդ հեռախոսով շփվել են անցյալ տարվա վերջին: Դեկտեմբերի 7-ին նրանց մոտ կայացել են տեսակոնֆերանսի ռեժիմով բանակցություններ։ Պուտինի և Բայդենի՝ որպես պետությունների ղեկավարների առաջին առերեսումը Ժնևում տեղի է ունեցել 2021 թվականի հունիսին:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխո...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին:Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-...
Պուտինն ու Բայդենը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինն ավարտել են հեռախոսազրույցը, որը տևել է մոտ մեկ ժամ, հայտն...