Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով:
«Փետրվարի 12-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության գլխավոր վարչությունում Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի ԱՄՆ ռազմածովային ուժերի սուզանավի խախտման կապակցությամբ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կից ռազմական կցորդի աշխատակազմի ներկայացուցչին նոտա է հանձնվելե,- նշվում է հայտարարության մեջ:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին հայտարարվել է, որ ամերիկյան սուզանավի գործողությունները գնահատվում են որպես միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Ռուսական գերատեսչությունում հավելել են, որ ԱՄՆ ՌԾՈՒ նավի սադրիչ գործողությունները սպառնալիք են ստեղծել ՌԴ ազգային անվտանգության համար:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Մարշալ Շապոշնիկովե ռազմանավը հատուկ միջոցներ է կիրառել ամերիկյան ատոմային սուզանավի դեմ, որը, ռուսական գերատեսչության պնդմամբ, մտել է երկրի տարածքային ջրեր Կուրիլյան կղզիների շրջանում:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տեղյակ է Կուրիլյան կղզիների մոտ ամերիկյան ատոմային սուզանավի հետ կապված իրավիճակի մասին հաղորդագրություններից, սակայն առայժմ չի կարող հաստատել միջադեպի մանրամասները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել էր Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։