ԱՄՆ-ը Կիևում մնացած բոլոր դիվանագետներին պատրաստվում է 24-48 ժամում հետ կանչել
Ամերիկյան վարչակազմը ծրագրում է հետ կանչել Կիևում մնացած բոլոր ծառայողներին 24-48 ժամում։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը չի փակում իր դեսպանատունը Կիևում, սակայն կրճատում է աշխատակիցների թվաքանակը, այդ թվում՝ դիվանագետների մի մասին Լվով տեղափոխելու հաշվին։
Փետրվարի 13-ից Կիևի դեսպանատան հյուպատոսական ծառայությունները դադարեցված են։
«Ակնհայտ է, որ մենք չենք կարող կանխատեսել ապագան և հստակ չգիտենք, թե ինչ տեղի կունենա։ Սակայն հիմա ռիսկը բավականին բարձր է, իսկ սպառնալիքը՝ մեծ, որպեսզի դա (Ուկրաինայից հեռանալը) համարվի խելամիտ որոշում»,-ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին:Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխո...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...