Եվս մեկ երկիր Կիևում դադարեցրել է աշխատանքը
Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը կարգադրել է կասեցնել Կիևում իր դեսպանատան աշխատանքը և կոչ է արել աշխատակիցներին լքել երկիրը Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին ասվում է Ավստրալիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում:
«Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակման պատճառով անվտանգության վատթարացման ֆոնին Ավստրալիայի կառավարությունը հրահանգել է Կիևում դադարեցնել Ավստրալիայի դեսպանատան աշխատանքը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ավստրալիայի դեսպանատունը Կիևից կտեղափոխվի Լվով։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի տարածքում գտնվող Ավստրալիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել անհապաղ հեռանալ Ուկրաինայից կոմերցիոն տրանսպրտային միջոցներով, քանի որ «անվտանգության պայմանները կարող են փոխվել ամենակարճ ժամանակում»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինի հետ հեռախոսազրույց են խնդրել աշխարհի շատ առաջնորդներ
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ շատ համաշխարհային առաջնորդներ Ուկրաինա ներխո...
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, Ուկրաինա «ռուսական ներխուժման» ամսաթվի մասին
ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է, որ Ուկրաինա "ռուսական ներխուժումը" կսկսվի փետրվարի 16-ին:Իսրայելի քաղաքացիների տարհանումը...
Սուզանավով ՌԴ պետական սահմանն է խախտվել. ԱՄՆ ռազմական կցորդին նոտա է հանձնվել
ՌԴ ՊՆ-ն նոտա է հանձնել ԱՄՆ ռազմական կցորդին ամերիկյան սուզանավով ՌԴ պետական սահմանի խախտման պատճառով: «Փետրվարի 12-...
Ուկրաինա ՌԴ-ի ներխուժման դեպքում ԱՄՆ-ը վճռական և արագ պատասխան կտա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի...