Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով
Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի կորոնավիրուսի թեստը երկրորդ անգամ դրական արդյունք է ցույց տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը: 73-ամյա արքայազնը պետք է մասնակցեր իր մոր՝ Եղիսաբեթ թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված միջոցառմանը, որին այլևս չի կարող մասնակցել: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել է:
Փետրվարի 9-ին արքայազնը մասնակցել է ընդունելության, նկարներից երևում է, որ նա զրուցել է այլ հյուրերի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակի հետ:
Արքայազնը դեկտեմբերին հայտնել էր, որ ինքը և իր կինը՝ Կամիլան, ստացել են Covid-19-ի պատվաստանյութի խթանիչ դեղաչափերը: Նախորդ անգամ նրա թեստի արդյունքը դրական էր եղել 2020-ի մարտին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ...
ՀՐԱՏԱՊ. Կրկին երկրաշարժ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները...
Ադրբեջանական պատվիրակությունն Հայաստան կգա՞. Կարապետյանը չի հերքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ...