ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:
Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Ներկա պահին օպերատիվ – մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրկին երկրաշարժ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...
Ադրբեջանական պատվիրակությունն Հայաստան կգա՞. Կարապետյանը չի հերքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները կանգնեցրել են ազերիների շարասյունն ու արգելել անցնել. ինչ են պահանջում Մարտակերտի բնակիչները
Ինչպես ժամեր առաջ հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Ք...
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ...