Ադրբեջանական պատվիրակությունն Հայաստան կգա՞. Կարապետյանը չի հերքում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, ինչպես նաեւ՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երեւանում նիստ կանցկացնեն:
Օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական կառույցի նիստերը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ՝ ադրբջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երեւան: Նա նշեց, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է:
«Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրիք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Նման բան չկա»:
Նշենք, որ նման ձեւաչափի միջազգային միջոցառումների ժամանակ, բնականաբար, լինում են պաշտոնական բնույթի, բայց առավել մտերմիկ ճաշկերույթներ, հարցն այն է, սակայն, թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչերն ինչպես են իրար հետ հաց կիսելու ու բաժակ բաժակի խփելու, իսկ մինչ այդ էլ մի սենյակում կնստեն եւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր կքննարկեն»,- գրում է թերթը:
Аuroranews.am-ը փորձեց մանրամասներ ճշտել «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից, սակայն վերջինս մեր բազմաթիվ զանգերն անպատասխան թողեց:
Հետաքրքիր զարգացումներ են սպասում առջևում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Կրկին երկրաշարժ
Այսօր` փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 14:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանո...
ՀՐԱՏԱՊ. Հակառակորդի կրակոցից Արցախում ժամկետային զինծառայող է վիրավորվել
Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները կանգնեցրել են ազերիների շարասյունն ու արգելել անցնել. ինչ են պահանջում Մարտակերտի բնակիչները
Ինչպես ժամեր առաջ հայտնել էինք, այսօր վաղ առավոտյան Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել էին Ք...
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈՒ...