Խոշոր հրդեհ` Երևանում. ընտանիքի անդամները խնդրանքով դիմում են քաղաքապետին

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 28 տան տանիքից ծուխ է նկատվում, և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական վարչության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։  

 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամ Ղազարյանին պատկանող տանը, և հիմա ընտանիքի անդամները, ովքեր հայր ու դուստր են, խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետին ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին, որպեսզի հնարավորության սահմաններում իրենց օգնության ձեռք մեկնեն, քանի որ իրենք ինքնուրույն ի վիճակի չեն հրդեհի հետևանքով տան վերանորոգման հարցերը լուծել։ 

Քաղաքականություն

Պատահարներ