Թեհրանը կապ է հաստատել Վաշինգտոնի հետ․ Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի փոխանցմամբ՝ Թեհրանը դիմել է Վաշինգտոնին ռազմական բախման կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու համար, սակայն ամերիկյան կողմը կասկածում է իրանցիների մտադրությունների լրջությանը։
Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հավաքի ժամանակ։ Նա նշել է, որ Իրանի կողմից ինչպես անմիջականորեն, այնպես էլ միջնորդավորված քայլեր են արվել Միացյալ Նահանգներին դիմելու համար՝ տարածաշրջանային իրադարձությունների շուրջ տարակարծությունները հարթելու նպատակով, սակայն նրանց մոտ բանակցելու իրական պատրաստակամություն չի տեսնում։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատասխան քայլերի միայն Թեհրանի լուրջ տրամադրվածության դեպքում։ Հակառակ պարագայում, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ-ն ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները սեփական և դաշնակիցների շահերի պաշտպանության համար։
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները մեկնարկել էին փետրվարի 28-ին։ Չնայած հունիսին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրին, որով նախատեսվում էր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում բոլոր ուղղություններով (ներառյալ Լիբանանը), հուլիսի 8-ի գիշերը ամերիկյան կողմը վերսկսել է լայնամասշտաբ գրոհները Իրանի ուղղությամբ՝ պատճառաբանելով Հորմուզի նեղուցի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտումը Թեհրանի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Կիևի հարվածը ցույց տվեց Ռուսաստանի նոր հնարավորությունները. Military Watch
Կիևում ռազմական թիրախներին հասցված ռուսական զանգվածային հարվածը վկայում է բարձր ճշգրտության զենքի կիրառման հարցում Մոսկվ...
ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք թույլ են տալիս Վաշինգտոնի...
ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում Ռուսաստանի վրա
Հունիսի 30-ի գիշերը Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 419 անօդաչու թռչ...
Իրանը սպառնում է դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգակիրների արտահանումը
Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է ԱՄՆ կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով դադարեցնել էներգակի...