Պատահարներ
Ավտովթար` Արարատի մարզում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0