«Չելսին» պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների․ հայտնի են պահանջվող գները
The Athletic-ի տեղեկություններով՝ Լոնդոնի «Չելսին» սահմանել է այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, որոնք կարող են հեռանալ թիմից։
Ակումբը Նիկոլաս Ջեքսոնի վաճառքից ակնկալում է ստանալ շուրջ 65 միլիոն ֆունտ ստերլինգ։ Հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ասթոն Վիլան»։
«Չելսին» պատրաստ է բաժանվել նաև Մարկ Գիուից և Լիամ Դելապից։ Գիուի տրանսֆերի համար ակումբը պահանջում է 25 միլիոն ֆունտ, իսկ Դելապի արժեքը դեռ չի հստակեցվել։
Վաճառքի ցուցակում են նաև Ալեխանդրո Գարնաչոն, որի համար «Չելսին» ցանկանում է ստանալ 50 միլիոն ֆունտ, ինչպես նաև մի շարք այլ ֆուտբոլիստներ՝ Բենուա Բադիաշիլ, Ակսել Դիսասի, Ֆիլիպ Յորգենսեն, Գաբրիել Սլոնինա և Տրևո Չալոբա։
Բացի այդ, լոնդոնյան ակումբը պատրաստ կլինի քննարկել Էնցո Ֆերնանդեսի և Մալո Գյուստոյի հեռացումները, եթե ստանա համապատասխանաբար 120 և 75 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկներ։
Նմանատիպ հոդվածներ
«Սպորտում նրան այլևս ոչինչ չի սպասվում»․ Արման Ծառուկյանը՝ Մաքգրեգորի կարիերայի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի հայ մարտիկ Արման Ծառուկյանը կարծում է, որ Քոնոր Մաքգրեգորի պրոֆեսիոնալ կարիերան մոտենում է ավար...
Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի բոլոր զույգերը
Ավարտվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչից հետո հայտնի են դարձել քառորդ եզրափակչի բոլո...
Ռուս թենիսիստուհին պաշտոնապես հանդես կգա Հայաստանի դրոշի տակ
Ռուսաստանը ներկայացնող 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես այսուհետ մ...
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...