Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ քաղաքը լիազորություն չունի ձերբակալելու Նեթանյահուին
Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ քաղաքային իշխանությունները իրավասություն չունեն իրականացնելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդերը։
Մամդանին նշել է, որ իր վարչակազմն ուսումնասիրել է գործող օրենսդրությամբ հնարավոր բոլոր իրավական տարբերակները՝ պարզելու, թե արդյոք Նյու Յորքը կարող է կատարել օրդերը, եթե Նեթանյահուն այցելի քաղաք։ Սակայն, նրա խոսքով, պարզ է դարձել, որ քաղաքն ինքնուրույն նման լիազորություններ չունի։
Միաժամանակ քաղաքապետը կոչ է արել ԱՄՆ դաշնային իշխանություններին կատարել ՄՔԴ-ի օրդերը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր էր տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի նկատմամբ՝ նրանց մեղադրելով Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների տարածքում Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունը բացառված է։
Նմանատիպ հոդվածներ
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...
Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։ «Մարդը, երբ կյանքի ինչ-որ մի պահի ազատ ժամանակ շատ է...