Թրամփը ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դառնա ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով նախագահի մերձավոր աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ Թրամփն Ինֆանտինոյին գնահատում է որպես միջազգային հեղինակություն ունեցող գործչի, որը «կարողանում է միավորել մարդկանց»։ Նշվում է, որ նրանց հարաբերություններն ավելի են մտերմացել այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպման ընթացքում։
Ըստ NYP-ի՝ դեռևս հայտնի չէ՝ արդյոք Ինֆանտինոն ցանկանո՞ւմ է զբաղեցնել այդ պաշտոնը, և որքանով է այդ հարցը քննարկվել Թրամփի հետ։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի այս տարի՝ փոխարինելով Անտոնիու Գուտերեշին, որի պաշտոնավարման ժամկետը կավարտվի դեկտեմբերի վերջին։ Ինֆանտինոյի թեկնածությունը հաստատվելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այնուհետև Գլխավոր ասամբլեայի աջակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...