ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ցուցմունքների մեծ մասը սուտ էր»․ Ծառուկյանի փաստաբանը՝ իրանցու հետ 10-ժամյա առերեսումից հետո
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ավելի քան 10 ժամ տևած քննչական գործողությունը եղել է առերեսում Իրանի քաղաքացու հետ։
Ծառուկյանի փաստաբանները լրագրողների հետ զրույցում հայտարարել են, որ իրանցի քաղաքացու ցուցմունքների մեծ մասը, իրենց գնահատմամբ, չի համապատասխանում իրականությանը։
Փաստաբանների խոսքով՝ իրենք բազմաթիվ հարցեր են ուղղել Իրանի քաղաքացուն, սակայն դրանք չեն հասցրել ավարտել։ Նրանք նշել են, որ քննիչները հիմնականում հիմնվել են հայտարարությունների վրա, թե իբր Ծառուկյանը գումար է հափշտակել, մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, առկա փաստերը հակառակն են ցույց տալիս։
Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ վաղը առերեսումը կարող է շարունակվել նույն անձի հետ, կամ կարող են անցկացվել առերեսումներ այլ անձանց մասնակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...