ՌԴ-ում Wildberries-ի ևս երկու լոգիստիկ կենտրոն է այրվում, կան տուժածներ
Ռուսաստանի Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսսկ քաղաքում հրդեհներ են բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում։ Տեղեկությունը հաստատել են երկու մարզերի իշխանությունները, ինչպես նաև ընկերության հիմնադիր Տատյանա Քիմը։
Կրասնոդարի օպերատիվ շտաբի տվյալներով՝ պահեստի վրա հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ։ Եվս երկու վիրավոր կա Նևիննոմիսսկում, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Ուկրաինան հարվածներ էր հասցրել Wildberries-ի երկու պահեստների՝ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալում։ Ըստ վերջին տվյալների՝ այդ հարվածների հետևանքով զոհվել է ութ, վիրավորվել՝ շուրջ 50 մարդ։
Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ այդ հարվածները պատասխան էին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումներին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...