Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

Այսօր՝ փետրվարի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 

Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և 1 հատ բջջային հեռախոս։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել են մահացածի ինքնությունը: Վերջինս Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սեյրան Գ-ն էր։

 

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Աբովյանի կողմից նյութեր  են նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ