Այլ

09:00 Լուրերը մեկ տողով. Պաշտոնանկություն Ուկրաինայում. Ողբերգական դեպք ՀՀ ՊՆ զորամասում

09:00 Լուրերը մեկ տողով. Պաշտոնանկություն Ուկրաինայում. Ողբերգական դեպք ՀՀ ՊՆ զորամասում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•Հայաստանը Նիդերլանդներում ներկայացրել է նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման արդյունքներն ու անվտանգային չափանիշները։

•Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու նպատակով։

•Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ ավելի քան 10 ժամ տևած քննչական առերեսում է անցկացվել Իրանի քաղաքացու հետ։

•ՀՀ ՊՆ N զորամասում զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

•Ռուսաստանի Կրասնոդարում և Ստավրոպոլում հրդեհներ են բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոններում, կան տուժածներ։

•Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է ԶՈՒ գլխավոր հրամանատարին և նշանակել նորին։

•Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դիվանագետին՝ Թեհրանում դեսպանատան աշխատակիցների վրա հարձակման պատճառով։

•Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բուլղարիայի կողմից ԱՄՆ-ին ռազմական աջակցություն տրամադրելը Սոֆիային դարձնում է ագրեսիայի մասնակից։

•Դոնալդ Թրամփը ցանկանում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

•Երևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել։

•Հայ թենիսիստուհիներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան դուրս են եկել Համբուրգի մրցաշարի 1/8 եզրափակիչ։

•«Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում 2:0 հաշվով հաղթել է «Շեմրոք Ռովերսին»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250