Քաղաքականություն

Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա

Զելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։ Այս մասին հաղորդվում է նախագահի սոցիալական ցանցերի էջերում։



Նոր գլխավոր հրամանատար է նշանակվել Միխայիլ Դրապատին։


«Միխայիլի, Եվգենի Խմարայի և Պավել Պալիսայի հետ միասին որոշվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր կազմավորումը»,- նշել է Զելենսկին։


Ավելի վաղ՝ հուլիսի 15-ին, Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը հրաժարական էր տվել՝ Սիրսկու հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին։ Այդ գործընթացը բողոքի ակցիաների պատճառ էր դարձել․ մի շարք քաղաքացիներ պահանջում էին վերադարձնել Ֆեդորովին և պաշտոնանկ անել Սիրսկուն։


Միխայիլ Դրապատին՝ ուկրաինացի գեներալ-մայոր է, Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարի նախկին տեղակալ։



Նա հայտնի է դարձել հատկապես 2022 թվականին՝ Ուկրաինայի հարավում՝ Խերսոնի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրապատին ղեկավարել է ստորաբաժանումներ, որոնք մասնակցել են ռուսական զորքերի դեմ մարտերին։



Մինչև գլխավոր հրամանատար նշանակվելը նա զբաղեցրել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնը։ Նա նաև ղեկավարել է «Խարկով» օպերատիվ-տակտիկական խմբավորումը։



Դրապատին համարվում է Սիրսկու սերնդի զինվորականներից մեկը, որը երկար տարիներ ծառայել է ուկրաինական բանակում։ Նրա նշանակումը տեղի է ունենում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարության վերադասավորումների ֆոնին։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250