Նոր սերնդի անձնագրեր և կենսաչափական համակարգ․ ինչ է փոխվելու Հայաստանի քաղաքացիների համար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Նիդերլանդների Հարլեմ քաղաքում աշխատանքային այցի ընթացքում ներկայացրել է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներն ու արդյունքները։
Մասնավորապես՝
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը պետական ինստիտուտների թռիչքաձև զարգացման արդիականացման, պետություն-քաղաքացի երկկողմ վստահության ամրապնդման և այս ոլորտում նաև հանրային ծառայությունների մատուցման նոր նշաձող սահմանելու մասին է,
Կենսաչափական համակարգը հենաքարային նշանակություն ունեցող համակարգ է ամբողջ հանրապետության, ինչպես նաև միջպետական հարաբերությունների տեսանկյունից,
Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը թույլ է տվել շատ ավելի ներդաշնակ պրոցես ունենալու, որովհետև ուսումնասիրել ենք ամբողջ շուկան, ձևավորել մրցութային այնպիսի փաթեթ, որը Հայաստանի Հանրապետությանը թույլ կտա իր քաղաքացիների համար կատարել լավագույն ընտրությունը,
Մասնավոր գործընկերոջ հետ ջանք չենք խնայել, որպեսզի անվտանգային ամենաբարձր ստանդարտը երաշխավորենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար,
Ազգային ինքնության պահպանումը և այս փաստաթղթում դրա նորովի ներկայացումը թերևս ամենաէմոցիոնալ հատվածն է, որովհետև քաղաքացիները, երբ որ թերթեն պետության թողարկած անձնագիրը, պետք է նաև հարազատության զգացողություն ունենան:
Նախարարը նշել է, որ համակարգը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ միջպետական հարաբերությունների տեսանկյունից։ Նա նաև ընդգծել է, որ պետություն-մասնավոր գործընկերության շնորհիվ հնարավոր է եղել ընտրել լավագույն լուծումները և ապահովել քաղաքացիների տվյալների պաշտպանության ամենաբարձր անվտանգային չափանիշները։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ նոր անձնագրերում կարևոր տեղ է հատկացվել նաև ազգային ինքնության արտացոլմանը, որպեսզի քաղաքացիները դրանք օգտագործելիս զգան իրենց կապը պետության հետ, այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...