Ուկրաինայում կարտադրվեն բրիտանական նոր զինատեսակ` L119 հաուբիցներ
Ուկրաինան պայմանագիր է կնքել բրիտանական BAE Systems ընկերության մշակած հաուբիցների արտադրության համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Ըստ հրապարակման՝ համաձայնագիրը նախատեսում է L119 թեթև քարշակվող հաուբիցների լիցենզիոն արտադրություն Ուկրաինայում։ Դրանք կարող են խոցել թիրախներ մինչև 16,9 կմ հեռավորության վրա։
Նշվում է, որ այս քայլը կարող է օգնել Կիևին հետագայում կազմակերպել նաև արևմտյան այլ զինատեսակների արտադրություն, այդ թվում՝ Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ուկրաինային Patriot-ի հրթիռների արտադրության լիցենզիա տրամադրելու պատրաստակամության մասին, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոսել էր եվրոպական Aster հրթիռների արտադրության հնարավորության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային հարձակում Մոսկվայի մարզի վրա․ տուժել են նավթաբազան և կրկին Wildberries-ի լոգիստիկ կենտրոններից մեկը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գիշերը զանգվածային հարվածներ են հասցրել Մոսկվայի մարզին։ Հարձակման թիրախում են հայտնվ...
Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանը կաջակցի Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունն...
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լքել է երկիրը. ԶԼՄ
«Ալ Հադաթ» հեռուստաալիքի հետ զրույցում անվտանգության ոլորտի իսրայելական աղբյուրը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ներկա...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...