Ռուսաստանը վաճառում է ոսկու պաշարները՝ բյուջեի պակասուրդը փակելու համար
Ռուսաստանի Կենտրոնական բանկը վեցերորդ ամիսն անընդմեջ վաճառում է երկրի ոսկու պահուստներից՝ դաշնային բյուջեի պակասուրդը լրացնելու համար։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն։
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի բյուջեի պակասուրդը վերջին կես տարվա ընթացքում հասել է գրեթե 6 տրիլիոն ռուբլու, ինչի ֆոնին ԿԲ-ն սկսել է ակտիվորեն օգտագործել ոսկու պահուստները։
2026 թվականի հունիսին Ռուսաստանի ոսկու պաշարները նվազել են ևս 9,33 տոննայով։ Տարվա սկզբից ընդհանուր վաճառվել է 43,5 տոննա ոսկի։
Նշվում է, որ Ռուսաստանի ոսկու պաշարները համարվում են աշխարհում հինգերորդ խոշորագույններից մեկը։ Համաշխարհային ոսկու խորհրդի տվյալներով՝ նման ծավալով վաճառք Ռուսաստանում վերջին անգամ գրանցվել էր 2002 թվականին, երբ տարվա առաջին կեսին պաշարները նվազել էին 36,1 տոննայով։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ վաճառված ոսկուց Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարող էր ստանալ շուրջ 5,6 մլրդ դոլար։ Ենթադրվում է, որ ոսկու հիմնական մասը վաճառվել է ռուսական բանկերին՝ բորսայական և արտաբորսայական գործարքների միջոցով։
Deutsche Welle-ն նշում է, որ 2026 թվականին Ռուսաստանում ոսկու առևտրի ծավալները զգալիորեն աճել են, ինչը կարող է վկայել ԿԲ-ի կողմից պահուստների ակտիվ իրացման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանն այլևս չի կարող լիարժեք նավթ և գազ մատակարարել իր գործընկերներին. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ նավթ և գազ մատակարարել իր ավան...
«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. Հրապարակ
Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է ա...
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների...
Հայկական արտադրողները կարող են մուտք գործել ԵՄ շուկա․ ՍԱՏՄ-ն ներկայացրել է պահանջները
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ներկայացրել է Եվրոպական միություն արտահանելու նպատակով «TRACES» համակարգում գ...