Գարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հայտարարել է, որ հրաժարվում է համայնքի ղեկավարի պաշտոնից՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնելու համար։
Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում ղեկավարել է Վեդի համայնքը՝ փորձելով իրականացնել զարգացման ծրագրեր և բարելավել համայնքի բնակիչների պայմանները։
Նա նշել է, որ 2021 թվականին Վեդի միավորված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է «Ուզու՞մ ես շենացնել հայրենիքդ, սկսիր քո՛ համայնքից» կարգախոսով, և իր գնահատմամբ՝ այս ընթացքում համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր։
«Որոշում եմ կայացրել վերցնել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը և ստիպված եմ վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու՝ հետևապես համայնքի ղեկավարի իմ լիազորությունները», -գրել է Գարիկ Սարգսյանը։
Նա վստահեցրել է, որ Վեդին շարունակելու է զարգանալ, և կոչ է արել իր ընտրողներին ու համակիրներին աջակցել իր թիմին, որը, ըստ նրա, շարունակելու է իրականացնել սկսած ծրագրերը։
«Պատգամավորական մանդատը ծառայելու է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության», - նշել է Սարգսյանը։
Գարիկ Սարգսյանը Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից։
Նմանատիպ հոդվածներ
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Արտեզյան ջուր են խառնում, բայց գրաֆիկն էլ կրճատվում է․ Արփինե Հովհաննիսյանը կոչ է անում դիմել դատարան
Իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության ջրի վերաբերյալ իրականացված նմուշառումների արդյո...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...