Զգուշացնում են․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ առաջիկայում
Հայաստան իՀանրապետության տարածքում հուլիսի 22-23-ին և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ին նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 34-36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։
Տեղեկացվում է, որ հուլիսի 22-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Օրը ցերեկով գողանում են հայկական գորգերը. Վիկտոր Մնացականյանի աղմկահարույց հայտարարությունը
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեսբուքում գրել է․ «Նայեք, ոնց ա Tatev Muradian -ը մե...
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկում մեկ այլ աղջկա
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութ...