Պատահարներ
Երևանում բախվել են մոտոցիկլն ու ավտոմեքենան. մոտոցիկլը կողաշրջվել է
Այսօր՝ փետրվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոսկովյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց բախվել են 30-ամյա Մհեր Հայրապետյանի վարած Kawasaki Ninja մակնիշի մոտոցիկլն ու 28-ամյա Գագիկ Վանեցյանի վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0