Հասարակություն
«Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում». Արևիկ Մկրտչյան
Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական…
| Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս պարկը գտել ենք Կենդանաբանական այգու սմբակավորների բաժնում՝ ուղտի և թուրքմենական կուլանների ազատավանդակում՝ ջրավազանի մոտ: Պարունակությունն ամբողջովին առնետի թույն էր. կենդանաբույժներս տեղում տարբերակեցին: Առնետի թույնը, հավանաբար, փորձել էին լցնել ջրավազանի մեջ, որից ջուր են խմում Այգու միակ ուղտն ու երկու կուլանները: Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է կազմակերպել հերթական կենդանու թունավորումը նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Հատկանշական է, որ կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից: Իրավապահ մարմիններն այս ամենի մասին նույնպես լավատեղյակ են: Վերջերս Այգու շուրջ տարածվող հերյուրանքները և կազմակերպված ցույցերն էլ էս ամենի շարունակությունն են: Գիտակցում եմ, որ որոշ մարդկանց այլևս զրկել ենք Այգու հաշվին ապօրինի եկամուտ ստանալու հնարավորությունից: Կտրել ենք այլևս այդ ապօրինի շղթան, ինչը նյարդային ցնցումների է հանգեցրել որոշ օղակների: Ցավում եմ, ընկերներ, որ ձեր՝ անարդար ու հեշտ փող աշխատելու նպատակին հասնելու համար պատրաստ եք դիմելու ամենաստոր քայլերի՝ վտանգելով անմեղ կենդանիներին: Ցավում եմ նաև, որ կենդանիներին դիտում եք որպես գումար աշխատելու միջոց: Դրա հնարավորություն այլևս չե՛ք ունենալու: Հ. Գ. - դեպքի օրը դիմել եմ ՀՀ իրավապահ մարմիններին՝ քրեական գործ հարուցելու նպատակով»։ |
Նմանատիպ հոդվածներ
Նոր ահազանգ, ուշագրավ մանրամասներ՝ Կապանի զորամասում տեղի ունեցածից
Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորա...
Կանցնե՞նք հեռավար ուսուցման․ ԱՆ-ից մանրամասնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մ...
Էլեկտրաէներգիան այսօրվանից կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալա...
Ինչու են արցախցիները փակել Կարմիր շուկայի ճանապարհը․ մանրամասներ՝ հենց Արցախից
Քիչ առաջ հայտնել էինք, որ Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը։ Auroranews-ին Արցախի մարդո...
Ավելին Հասարակություն բաժնից
«Օգոստոսի 7-ը կարող է դառնալ վտանգավոր շրջադարձի օր»․ Ռոբերտ Ամստերդամը՝ Կաթողիկոսի դատավարության մասին
8-ամյա Մոնթեն ու Սյունեն հաղթահարել են Արարատի գագաթը
5.0