Էլեկտրաէներգիան այսօրվանից կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով.
սոցիալապես անապահով ընտանիքների համար, սակայն, գործող սակագները կպահպանվեն: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ մասին որոշում ընդունել էր 2021 թվականի դեկտեմբերի 29-ի նիստում:
Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Եվ 400 կՎտժ –ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝ գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Կանցնե՞նք հեռավար ուսուցման․ ԱՆ-ից մանրամասնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մ...
Նոր ահազանգ, ուշագրավ մանրամասներ՝ Կապանի զորամասում տեղի ունեցածից
Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորա...
Ինչու են արցախցիները փակել Կարմիր շուկայի ճանապարհը․ մանրամասներ՝ հենց Արցախից
Քիչ առաջ հայտնել էինք, որ Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը։ Auroranews-ին Արցախի մարդո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջարդելու եմ, բացի դուռը․ ոստիկանները` ցուցարարին
«Տուգանք» անունով ֆեյսբուքյան խմբի անդամները լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, որ մի շարք վարորդների նկատմամբ նաև...