Կանցնե՞նք հեռավար ուսուցման․ ԱՆ-ից մանրամասնում են
Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների շրջանը դեռևս շարունակվում է, կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն էլ մեծանում։
Auroranews-ը տեղեկացել էր, որ Հանրապետության մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման՝ վարակի շղթան կոտրելու նպատակով։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ զրույցում Auroranews-ը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք Առողջապահության նախարարությունը պատրաստվում է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն՝ դասերը հեռավար անցկացնելու առաջարկով:
«Այս պահին այն դպրոցում և դասարանում, որտեղ հիվանդացությունը հատել է 10 տոկոսի շեմը, ինքնակառավարման համակարգով դպրոցներն անցնում են հեռավար ուսուցման։ Այս մեխանիզմով աշխատել էինք նաև նախորդ ալրիքների ժամանակ։ Այս պահին ընդհանուր հեռավար ուսուցման համակարգի անցնելու հետ կապված քննարկումներ չկան, բայց շարունակում ենք աշխատել լոկալ կանխարգելումներով»,- ասաց Խաչատրյանը:
Այս րոպեներին ԿԳՄՍ-ից փորձում ենք տեղեկություն ստանալ, թե քանի՞ դպրոց է անցել հեռավար ուսուցման։
Նմանատիպ հոդվածներ
Էլեկտրաէներգիան այսօրվանից կթանկանա
Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը 2022 թվականի փետրվարի 1-ից ավելանում է 4.7 դրամով. սոցիալա...
Նոր ահազանգ, ուշագրավ մանրամասներ՝ Կապանի զորամասում տեղի ունեցածից
Auroranews-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանի ծառայության վերաբերյալ։ Զորա...
Ինչու են արցախցիները փակել Կարմիր շուկայի ճանապարհը․ մանրամասներ՝ հենց Արցախից
Քիչ առաջ հայտնել էինք, որ Կարմիր շուկայի բնակիչներն ադրբեջանցիների համար փակել էին ճանապարհը։ Auroranews-ին Արցախի մարդո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջարդելու եմ, բացի դուռը․ ոստիկանները` ցուցարարին
«Տուգանք» անունով ֆեյսբուքյան խմբի անդամները լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, որ մի շարք վարորդների նկատմամբ նաև...