2021թ-ին ռեկորդային թվով իրական աշխատատեղեր են գրանցվել, բայց կյանքը չի լավացել. Փաշինյան
2021թ–ին Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը ռեկորդային է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2021թ–ի դեկտեմբերին ՀՀ–ում գրանցվել է 659 471աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է 3-րդ հանրապետության պատմության ընթացքում։ Այսինքն` երբեք ՀՀ–ում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև հայտնեց, որ նշված թիվը 2020թ–ի նույն ցուցանիշից ավելի է 37 629–ով, 2019–ի համեմատ` 30 758-ով, 2018–ի համեմատ` 70 978–ով։ Վարչապետը վստահեցրեց, որ այս վիճակագրության մեջ մանիպուլյացիա լինել չի կարող, քանի որ այդ աշխատատեղերն իրական են, դրանց դիմաց վճարվել են աշխատավարձեր ու հարկեր։
«Եթե անհրաժեշտություն լինի, բոլոր 659 471աշխատողներին հատ–հատ, անուն–ազանունով կարող ենք նույնականացնել»,– ասաց նա։
Նրա խոսքով, պաշտոնական տվյալներով ՀՀ–ում աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձը. 2021թ–ի դեկտեմբերին այն եղել է 277 661 դրամ, ինչը 2020–ի դեկտեմբերի միջին աշխատավարձից ավել է 30 000 դրամով, 2019-ից` 43 000–ով, 2018–ից` 54 000 դրամով։
2021թ–ի վիճակագրության համաձայն, 9 տոկոսով նվազել է նաև ցածր` մինչև 150 000 դրամ վարձատրվող աշխատողների թիվը։
«Ցավոք, չենք կարող ասել, որ այս փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021թ–ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ` 2021թ–ի դեկտեմբերին` 2020թ–ի դեկտեմբերի համեմատ 7.7 տոկոսով։ Իսկ սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեով»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ գնաճը գլոբալ համաշխարհային խնդիր է, բայց և հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությանը կհաջողվի այս տարի այն բերել նախատեսված միջակայք։ Իսկ եթե զուգահեռ կառավարությանը հաջողվի նաև նախատեսված 7 տոկոս տնտեսական աճն ապահովել, ապա Հայաստանը հնարավորություն կստանա մտնել բարեկեցության ռեժիմի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին այսօր կանչվել է ՀՀ Արտաքին...
Թուրք կուսակցապետը նախապայմաններ է դրել Հայաստանի առաջ
Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP-ՄՄԿ) նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսում անդրա...
«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է
Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստ...
Հոսպիտալացված քաղաքացիներից քանիսն են պատվաստված. նախարարը նշեց` օմիկրոնի տարածման աճ կգրանցվի
«Այս պահի դրությամբ ունենք հոսպիտալացված 1543 քաղաքացի ու պետք է ընդգծեմ, որ նրանցից 256-ն են պատվաստված, այսինքն՝...