Քաղաքականություն

«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է

«Իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն ադրբեջանական զորքը դուրս գա ՀՀ-ից. նախագահի թեկնածուն պատասխանում է
 Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահի թեկնածու Վահագն…

 Այն տարածքը, որտեղ այժմ զորքով նստած են ադրբեջանցիները, Հայաստանի սուվերեն տարածքն է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:

 

«Այն տարածքը, որտեղ այժմ նստած է թշնամին, ՀՀ տարածքն է, և երբ այդ հարցը քննարկվի, և մենք, ի վերջո, նրանց հետ համաձայնության գանք, համոզված եմ, որ այդ տարածքում նրանք չեն լինի։ Մենք հիմա այդ քաղաքականությունն ենք տանում»,–ասաց Խաչատուրյանը։

Նրա խոսքով` տարածքների ճշգրտումներ կատարելուց հետո որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինելու։

 

Հարցին, թե «իշխանության քաշը» չի՞ հերիքում, որ այնպես անեն` նախ զորքն ադրբեջանցիները հանեն ՀՀ տարածքից, հետո արդեն սահմանների ճշգրտումներ լինեն` Խաչատուրյանը պատասխանեց, որ իշխանության քաշը հերիքում է, և հիմա նման բանակցություների մեջ են։

 

Եթե այս հարցով ինչ–որ արդյունքներ լինեն, ապա Խաչատուրյանը վստահեցնում է` կբարձրաձայնեն այդ մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250