ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պեկինում մեկնարկեց 2022 թվականի ձմեռային Խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքը
Փոխանցավազքն սկսվել Է տեղական ժամանակով 09:16-ին (Երեւանի ժամանակով 05:16-ին): «Հայտարարում եմ Պեկինում 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքի մեկնարկը»,- արարողությանը հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի առաջին փոխվարչապետ Հան Չժենը: Համավարակի ատճառով փոխանցավազքի երթուղին եւ տեւողությունն Էապես կրճատվել են, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսի տարածման վտանգների կանխման համար փոխանցավազքը տեղի կունենա առանց հանդիսականների: Բացի դրանից, վազքատարածության հատվածները գտնվում են բանուկ փողոցներից եւ շրջաններից հեռու:
Փոխանցավազքը կներառի վազքատարածության 12 հանգուցային հատվածներ օլիմպիական մրցումների անցկացման երեք կլաստերներում. Պեկինում եւ Չժանցզյակոուում առանձնացված են հնգական գոտիներ օլիմպիական կրակի փոխանցման համար, եւս երկուսը գտնվում են մայրաքաղաքի Յանցզինի շրջանում: Փոխանցավազքի տասնմեկ հատվածները գտնվում են «փակ ցիկլի համակարգի»՝ օլիմպիական «բուշտի» սահմաններից դուրս, որի ներսում են բնակվում բոլոր օ՛տարերկրյա պատվիրակությունները, այնտեղ են գտվում մարզական օբյեկտները եւ օլիմպիական ավանները: Ընդհանուր առմամբ փոխանցավազքին կմասնակցեն 14-ից մինչեւ 86 տարեկան շուրջ 1 200 ջահակիրներ:
Բացի դրանից , դրան կմասնակցեն աշխարհի 20 երկրների եւ տարածաշրջանների ներկայացուցիչներ: Պատմության մեջ առաջին անգամ ջահի փոխանցման համար գործի կդրվեն ոչ միայն մարդիկ, այլեւ մեքենաներ. ամֆիբիա-ռոբոտները կրակը ջրի տակով կանցկացնեն Յունդին գետում, իսկ Շոուգանի արդյունաբերական պարկում (ձմեռային Օլիմպիական խաղերի պարկի մի մասը) գործի կդրվեն անվարորդ փոխադրամիջոցներ։